National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
01.02.2023
Սահմանային գետի ողողատներից ավազ արդյունահանելու կարգավորումները կվերանայվեն
1 / 11

Նախագծերը մշակվել են` հաշվի առնելով Արաքս գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում, գետերի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, դրանց արագ կարգավորման մեխանիզմների ապահովումը:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է լիազոր մարմնի որոշմամբ կասեցնել սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը` մինչեւ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումն ուժի մեջ մտնելը: Ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Այս մասին  բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

«Նշված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու նպատակով ազգային անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմինը կամ ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմին են ներկայացնում համապատասխան գրություն` հիմնավորող փաստաթղթերով: Լիազոր մարմինը փաստաթղթերն ուսումնասիրում եւ ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է դրանք ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում»,- ընդգծել է զեկուցողը:

Նախագծերով նախատեսվում է նաեւ սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի արդյունահանման ընթացքում ներգրավված տեխնիկան գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) կահավորելու պարտադիր պահանջ:

Հովհաննես Հարությունյանի խոսքով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացմամբ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետաողողատներից ավազ արդյունահանելիս գետի հունից արդյունահանման, ինչպես նաեւ ավազի եւ ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքները GPS համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին չմիացված` հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցների սարքավորումների միջոցով իրականացնելու դեպքում առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել բարձր սահմանաչափ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

«Ներկայացված նախագծերը միտում ունեն նաեւ սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ, ինչպես նաեւ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմի ապահովում, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերում»,- նշել է զեկուցողը:

Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության` իրավական փորձաքննության իրականացման արդյունքում փաթեթում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում:

Հեղինակի առաջարկով օրակարգից հանվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am